N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Մակերևութային ջրերի քանակական մոնիթորինգի ավտոմատացված համակարգի մշակում և իրականացում պիլոտային տարածքներում |
1. |
Ոլորտը |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, ջրաբանություն |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Նպատակն է մշակել ՀՀ հիդրոլոգիական մոնիթորինգի կենտրոնացված և ավտոմատացված համակարգ՝ ներառյալ դրա հայեցակարգը, մեթոդական ու տեխնիկական բաղադրիչները և համակարգչային ծրագրերը: Համակարգը թույլ կտա ավտոմատացնել և անհրաժեշտ չափով ընդլայնել ՀՀ տարածքի հիդրոլոգիական դիտացանցը էապես նվազ ծախսերով: |
3. |
Ծրագրի տևողությունը |
2 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ, ընտրված պիլոտային տարածքներ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
100.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
50.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
50.000 (Արդեն ներդրվել է: Առաջարկի հեղինակների կողմից մշակվել է նմանատիպ համակարգ իրական ժամանակում սողանքների մոնիթորինգի համար, որը կիրառվում է ՀՀ ԱԻՆ-ում): |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
- |
- |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
- |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
Տարեկան եկամտաբերությունը համաչափ կլինի վտանգավոր հիդրոլոգիական երևույթներից օպերատիվ մոնիթորինգի շնորհիվ կորուստների նվազեցմանը |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- Մոնիթորինգի տվյալների վերլուծության և օգտագործման մեթոդաբանության մշակում – 10.000 ԱՄՆ դոլար:
- Մոնիթորինգի համակարգչային ծրագրային համակարգի մշակում (ադապտացում ջրի մակարդակի և քանակի մոնիթորինգին) և փորձարկում – 25.000 ԱՄՆ դոլար:
- Ջրի մակարդակի ավտոմատ չափիչ - հաղորդիչ սարքավորման տեղադրում պիլոտային տարծքներում և դաշտային փորձնական չափումների իրականացում – 15.000 ԱՄՆ դոլար:
|
12. |
Առաջարկ ներդրողին |
Դիտարկել ՀՀ ԱԻՆ դիտացանցի ամբողջական ավտոմատացման հնարավորությունը: Դիտակետերի տեղադրման պոտենցիալ վայրերը պետք է քննարկվեն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության, ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և այլ հետաքրքրված կառույցների հետ: |
13. |
Հետադարձ կապ |
Ալեքսանդր Առաքելյան, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրատեղեկատվական լաբորատորիայի և գրադարանի վարիչ Էլ. փոստ՝ alex.arakelyan {[ at ]} outlook.com Հեռ.` (+374 10) 564504, (+374 91) 277574 |